Ֆրանսիայում անհայտ անձինք գողացել են 1-2 մլն եվրոյի ոսկերչական զարդեր: Գողությունը կատարվել է հանգստյան օրերին՝ Փարիզի 16-րդ թաղամասի Վին փողոցում:
Ոստիկանության աղբյուրի տվյալներով՝ անհայտ անձինք, կոտրելով ապակին, թափանցել էին այն բնակարանը, որտեղ ապրում էր ոսկերչական ընկերության ներկայացուցիչը:
Գողերն իրենց հետ տարել էին ճամպրուկը, որտեղ պահվում էին զարդերը, ու աննկատ հեռացել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:





































