Եվրոպայի խորհրդի փորձագետները մոտ ժամանակներս կհանդիպեն թուրքական կողմի ներկայացուցիչների հետ՝ պետական հեղաշրջման փորձի հետաքննությունը քննարկելու համար, Թուրքիան պատրաստ է համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ այս հարցում՝ հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Welt պարբերականի հետ հարցազրույցում։
«Անկարան մտադիր է համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ հեղաշրջման մասնակիցների նկատմամբ ընթացիկ դատաքննությունում։ Սակայն եվրոպացիները նույնպես պետք է իրենց ներդրումն անեն»,- նրա խոսքերն է մեջբերում պարբերականը։
Յագլանդը նշել է, որ առաջիկայում ԵԽ փորձագետներրը կհանդիպեն թուրքական իշխանությունների ներայացուցիչների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է պահպանել մեղադրյալների իրավունքները։ «Դա անհրաժեշտ է՝ համոզվելու համար, որ դատական գործընթացն անցնում է համաձայն եվրոպական չափորոշիչների»,- ասել է Յագլանդը։










































