ԱՄՆ-ի բանակում միջոցներ են ձեռնարկվում սեռական բռնությունները կանխելու ուղղությամբ, որոնց դեպքերը զինվորների շրջանում ավելի հաճախակի են դարձել, տեղեկացնում է Associated Press-ը:
Ամերիկյան Սան Դիեգո ռազմածովային բազայում ուժեղացվել են գիշերային հսկումները, որոնք հետևում են ալկոհոլի օգտագործմանը և սխալ վարքի այլ դրսևորումներին. այդ ամենն արվում է սեռական բռնությունները կանխելու նպատակով: ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի ղեկավարությունը որոշ բազաներում պարետային ժամ է սահմանել, ինչպես նաև ծրագրում է վերահսկողություն սահմանել 70 այլ օբյեկտներում:
Այս միջոցառումները ձեռնարկվել են Պենտագոնի այն զեկույցից հետո, որում սեռական բռնության ենթարկված ամերիկացի զինծառայողների թիվը վերջին տարում 26 000 է նշվում: Սակայն որոշ փորձագետներ դեմ են հանդես եկել այս միջոցառումներին՝ հայտարարելով, որ ուրիշների մեղքերի համար բոլորին պատժելն արդարացի չէ:











































