Ավստրիայում էքստրեմալի սիրահարների և երկաթե նյարդեր ունեցողների համար նոր ժամանցային վայր են ներկայացրել:
Հուլիսի սկզբին Dachstein սառցադաշտի վրա բացել են Ավստրիայի ամենաբարձր կախված կամուրջը:
Այստեղից, եթե բարձրությունից ձեր գլուխը չպտտվի կամ ոտքերը չխաչվեն, կարող եք դիտել ավստրիական Ալպերի ամենաբարձր գագաթները:
100 մետր երկարություն ունեցող կամուրջը կգրավի զբոսաշրջիկներին, ովքեր այն տեսնելու համար 3 եվրո կվճարեն: Այդ գումարի մեջ կմտնի նաև Dachstein Ice Palace այցելությունը, որը նոր կամրջով միացվել է սառցադաշտին: Երեխաների մուտքն անվճար է:
Իսկ հուլիսի վերջից երկաթե նյարդեր ունեցողները կարող են օդում կախված աստիճաններով 14 քայլ իջնել և կանգնել 400 մետր խորություն ունեցող անդունդի վրա կառուցված ապակե դիտատարածքում:









































