Եգիպտոսի գլխավոր դատախազությունն այսօր կարգադրել է ժամանակավորապես սառեցնել իսլամիստների մի շարք առաջնորդների բանկային հաշվիները: Ինչպես հաղորդում է «Ալ-Ահրամ» թերթը, համապատասխան հրամանը ստորագրվել է գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի կողմից:
Կարգելափակվեն 14 մարդկանց, այդ թվում «Մուսուլման եղբայրների» գերագույն առաջնորդ Մուհամմեդ Բադիայի, քաղաքական թևի` «Ազատություն և արդարություն» կուսակցության նախագահ, Եգիպտոսի խորհրդարանի նախկին խոսնակ Սաադ Ալ-Կատատնիի, նրա տեղակալի և մի շարք այլ անձանց ակտիվները:
Ներկայում Եգիպտոսի գլխավոր դատախազությունը շարունակում է քննել հայցերը, որոնք ներկայացվել են «Մուսուլման եղբայրներ» շարժման և նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ:











































