Ինչպես տեղեկացրել էինք Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 200-ից ավելի տուն հայտնվել են ջրի մեջ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի տները:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է ոռոգման ջրանցքի պատնեշը (5 մ երկարությամբ):
Ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:








































