ԱՄՆ-ում նկարիչ և բոդի-արթի վարպետ Էնդի Գոլուբն արվեստի փորձարկումներից հետո բազմիցս հայտնվել է ոստիկանական բաժանմունքում, հաղորդում է Reuters-ը:
Նրա սիրելի կտավը մարդկանց մերկ մարմիններն են. Նյու Յորքում արգելված է մերկ գտնվել հանրության մեջ: Սակայն եթե մարդիկ ցուցահանդեսի կամ արթ-ներկայացման մասնակիցներ են, նրանց կարելի է մերկ զբոսնել, որքան ցանկանում են:
2011 թ. հանվել են Գոլուբի դեմ ներկայացված մեղադրանքները, նրան թույլ են տվել ստեղծագործել, սակայն արևամուտից հետո:









































