Եգիպտոսի դատախազությունը քրեական գործ չի հարուցել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Եգիպտոսի գլխավոր դատախազի օգնականին:
Ադել Սաիդի խոսքերով` Մուհամմեդ Մուրսիին հարցաքննության չեն կանչել և նրա հանդեպ քրեական գործ չի հարուցվել:
Սակայն գլխավոր դատախազի օգնականը հավելել է, որ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» դեմ ներկայացված հայցերի ուսումնասիրումը շարունակվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Եգիպտոսի նախկին նախագահի հանդեպ քրեական գործ է հարուցվել, նրան իբր թե մեղադրում են լրտեսության, բռնության հրահրման և Եգիպտոսի տնտեսությանը լուրջ վնաս հասցնելու մեջ:









































