Եգիպտոսում իշխանությունից զրկված Մուհամմեդ Մուրսիի կողմնակից կանայք պատրաստվում են «սեքս-ջիհադ» ծավալել` «Մուսուլման եղբայրների» ցույցերին աջակցելու համար, հաղորդում է Mignews իսրայելական գործակալությունը:
Ակտիվիստ կանայք սպասում են, որ համապատասխան կրոնական հեղինակությունները հաստատեն իրենց այս նախաձեռնությունը, որից հետո կսկսեն սեռական բնույթի ծառայություններ առաջարկել «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչներին` նրանց բարոյական ոգին բարձր պահելու նպատակով:
Կրոնական հեղինակությունները դեռևս զսպվածություն են ցուցաբերում այս հարցում և կոչ են անում սպասել:
Սեռական ծառայությունների տրամադրման ենթադրյալ վայրերից են Կահիրեի Ռաբիա և Ալ-Ադավիա հրապարակները, որոնցում տեղի են ունենում շարժման ցույցերը:








































