Հնդկաստանում փակվում է աշխարհում գոյություն ունեցող վերջին հեռագրային գործակալություններից մեկը, հաղորդում է BBC-ն:
Գործակալության օպերատորը (հեռուստահաղորակցման պետական ընկերությունը) որոշում է կայացրել հրաժարվել հեռագրերից՝ ծառայության անշահութաբերության պատճառով:
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով` Հնդկաստանում հեռագրի 163-ամյա պատմությունն ավարտվում է այն պատճառով, որ ընկերությունը տարեկան կորցնում է ավելի քան 20 միլիոն դոլար:
Ի նշան հեռագրային գործակալության փակման դեմ բողոքի՝ ուղարկվել են հարյուրավոր հեռագրեր:










































