Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը դիտարկում է իր ինքնաթիռների տեղափոխման հնարավորությունը թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից Հորդանան կամ Կիպրոս։ Նշվում է, որ այդ ինքնաթիռներն աջակցում են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարձակումներին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Անանուն ռազմական աղբյուրների համաձայն՝ ավիացիայի նման տեղափոխությունը կընդհատի գերմանական ինքնաթիռների հետախուզական թռիչքները։
«Մենք կցանկանայինք շարունակել առաքելությունը Թուրքիայից, սակայն «Ինջիրլիք» բազային այլընտրանքներ կան»,- հայտնել են Գերմանիայի ՆԳՆ մամլո ծառայությունում։
Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունում սոցիալ-դեմոկրատները, որոնք փոքրամասնություն են ներկայացնում, պնդում են, որ Գերմանիան պետք է դուրս բերի իր ինքնաթիռներն ու ուժերը բազայից՝ գերմանաացի օրենսդրներրի կողմից «Ինջիրլիք» այցելության հարցում Անկարայի մերժման պատճառով։









































