ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար և Նոբելյան դափնեկիր Մուհամմեդ Ալ-Բարադեյը, որպես միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ, երդվել է Ադլի Մանսուրին: Այս մասին է տեղեկացնում Fox News-ը:
Մուհամմեդ Մուրսիի իշխանությունից հեռացվելուց հետո անցումային շրջանի նախագահ է նշանակվել Ադլի Մանսուրը:
Մուհամմեդ Մուստաֆա Ալ-Բարադեյը, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը և ԱԷՄԳ-ի նախկին ղեկավարը 1962 թ. ավարտել է Կահիրեի համալսարանը: Նա 1974 թ. Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում միջազգային իրավունքի գծով թեզ է պաշտպանել, 1964 թ. ծառայության է անցել Եգիպտոսի ԱԳՆ-ում: Իսկ 1984թ. սկսած ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱԷՄԳ-ում:










































