Ուկրաինայի յուրաքանչյուր 5-րդ բնակիչ տառապում է ճարպակալմամբ՝ համաձայն ՄԱԿ-ի՝ աշխարհում ավելորդ քաշի խնդրի վերաբերյալ հաշվետվության: Այս մասին հաղորդում է Украинская правда-ն:
Առաջին տեղում է Նաուրու կղզային պետությունը, որտեղ ճարպակալման խնդիր ունի բնակիչների 70 տոկոսը:
Երկրորդ տեղում Քուվեյթն է, որտեղ բնակչության կեսն ավելորդ քաշով է տառապում:
Մեքսիկայի բնակիչների 2/3-ը ևս ավելորդ քաշով են տառապում: Միացյալ Նահանգներում նման հիվանդությամբ տառապող մարդկանց ցուցանիշը վերոնշյալ երկրից ցածր է 1 տոկոսով:
Ավելորդ քաշի պատճառները կապում են ոչ ճիշտ սնվելու և ֆիզիկական պակաս ակտիվության հետ:











































