Բանգլադեշում երկրաշարժի հետևանքով վնասվածք է ստացել ամենաքիչը 20 մարդ, հայտնում է France Presse գործակալությունը` վկայակոչելով տեղի հեռուստատեսությանը:
6.8 բալ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մյանմայի կենտրոնական մասում: Հզոր երկրաշարժը զգացել են Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններում, ինչպես նաև Բանգլադեշի մյուս շրջաններում:
Դաքքայից ոչ հեռու գտնվող Սավարի արդյունաբերական շրջանում ամենաքիչը 20 մարդ վնասվածք է ստացել, երբ աշխատողները սկսել են դուրս գալ շենքից, զգալով ցնցումները:










































