Չինաստանում «Սոուլիկ» թայֆունը մեղմացել է, սակայն երկրի որոշ շրջաններում ուժգին անձրևներ և քամի է սպասվում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ազգային օդերևութաբանական կենտրոնին:
Նշենք, որ «Սոուլիկն» այս տարի Չինաստանում թվով 7-րդ թայֆունն է: Ներկայումս 25-30 կմ/ժ արագությամբ այն շարժվում է երկրի հյուսիս-արևմուտք: Թայֆունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 1-ն անհայտ կորած է համարվում, 104-ը՝ վնասվածքներ են ստացել: