Սահմանային սիրիական Ջերաբլուս քաղաքին ուղղված թուրքական ռազմաօդային ուժերի և հրետանու հարվածների հետևանքով զոհվածների ու վիրավորների թվում կան խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտնում է քրդական «Ֆիրաթ» գործակալությունը։
Հաղորդվում է, որ թուրքական զորքերի հարձակումներից զոհվել է 29 խաղաղ բնակիչ։ Ահաբեկիչները լքել են քաղաքը թուրք զինծառայողների աչքի առաջ և նահանջում են հարավային ուղղությամբ։









































