ANFNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալեհ Մուսլիմը հայտարարել է, որ Թուրքիան պարտություն կկրի՝ ուղղակի միջամտելով սիրիական պատերազմին, ինչպես որ ԴԱԻՇ-ի դեպքում է:
«Կարծում եմ, որ նա (Թուրքիա) մեծ կորուստներ կկրի: Պատերազմի մեջ մտնելը նրա որոշումն է, սակայն նա չի կարող այնտեղից դուրս գալ սեփական ցանկությամբ: Թուրքիան ԴԱԻՇ-ի նման կպարտվի սիրիական ճակատում»,- ասել է նա:
Ֆրանսիայում PYD-ի ներկայացուցիչ Հալիդ Իսան իր հերթին հայտարարել է, որ կուսակությունը Թուրքիայի կողմից Ջերաբլուսի գործողությունը սկսելը որակում է որպես օկուպացիա և կոչ է անում թուրքական զորքերն անհապաղ հեռացնել Սիրիայի տարածքից:







































