ՄԱԿ-ի ղեկավար Պան Գի Մունը կոչ է արել Սուդանի կառավարությանը պատժել Դարֆուրում յոթ տանզանացի խաղաղապահների սպանության մեղավորներին: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիին:
ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության համատեղ առաքեության խաղաղապահները հարձակման էին ենթարկվել Մանավաշա քաղաքի իրենց բազայի մոտակայքում: Յոթ խաղաղապահ զոհվել է, 17-ը վիրավոր է:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է այդ վայրենի հարձակումը, որը երրորդն է վերջին երեք շաբաթվա ընթացքում, և սպասում է, որ Սուդանի կառավարությունն անհապաղ միջոցներ կձեռնարկի, որպեսզի պատժի զինվորականներին»,- հայտարարել է Նեսիրկին:








































