Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդհատել է քարոզն ու դիմել ուխտավորներին՝ Իտալիան ցնցած երկրաշարժից զոհվածների ու տուժածների համար աղոթելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նա հայտնել է, որ ցանկանում է իր վիշտն ու զորակցությունը հայտնել երկրաշարժի զոհերի հարազատներին։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 24 մարդ։










































