ԱՄՆ մի շարք նահանգներում ցույցեր են անցկացվում ընդդեմ 17-ամյա սևամորթին սպանած Ջորջ Ցիմերմանի արդարացման դատավճռի՝ հաղորդում է Reuters-ը:
Հազարավոր աֆրոամերիկացիներ դուրս են եկել Չիկագոյի, Նյու Յորքի և Մայամիի փողոցներ: Ցույցերի անցկացման թաղամասերում ուժեղացվել է ոստիկանական վերահսկողությունը:
Միջադեպը տեղի էր ունեցել Սթենֆորդ քաղաքում՝ 2012 թ. փետրվարին: Ցիմերմանը 911 է զանգահարել՝ գանգատվելով կասկածելի տղայից, ով նրա ենթադրությամբ թմրանյութերի ազդեցության տակ է գտնվում: Նա պատմել է, որ դեռահասը փախել է, իսկ ինքը հետապնդել է նրան, բայց կորցրել է տեսադաշտից:
Ավելի ուշ Ցիմերմանը պատմել է ոստիկանությանը, որ երբ ինքը կորցրել է տղային տեսադաշտից, որոշ ժամանակ անց նա կրկին մոտեցել է իրեն: Նրանք մի քանի բառ են փոխանակել, Ցիմերմանը փորձել է գրպանից հանել հեռախոսը, այդ պահին դեռահասը հարվածել է նրա քթին: Դեռահասը հարձակվել է նրա վրա ու ծեծի ենթարկել, այդ ժամանակ ոստիկանը հանել է ատրճանակը և կրակել նրա կրծքին։








































