Friday, 03 05 2024
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

«Վրացական երազանքի»-ի վերընտրությունը նպաստավոր կլինի Հայաստանի համար. վրացագետ

«Վրաստանի ԱԱԾ-ն, առաջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով գազատարի պայթյունի հեղինակներին, նշեց, որ մի քանի ամիս հետևել է խմբին։ Երկու կարծիք կարող է լինել։ Կա՛մ խումբն է ակտիվացրել իր քայլերը, կամ էլ ԱԱԾ-ն է որոշել ընտրություններից առաջ կանխել այն։ Բայց ես չեմ կարծում, որ հատուկ նախընտրական պրոցեսներիով էր պայմանավորված սա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով գազատարի պայթեցման փորձին՝ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Վրացագետի խոսքով՝ այս ընտրությունների ժամանակ դեռևս ֆորսմաժորային իրավիճակներ չեն եղել։ Ակտիվ աշխատում են բոլոր քաղաքական ուժերը։ Ընտրական ցուցակներն են մաս առ մաս հրապարակվում։

Ջոնի Մելիքյանի խոսքով՝ «Վրացական երազանք Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն է այս պահի դրությամբ հիմնական ուժը, քանի որ իրենց լիդերը Վրաստանի վարչապետն է և նախարարների մի մասը։ Կան ավելի փոքր կուսակցություններ, որոնց շանսերն այնքան էլ մեծ չեն։ «Մի քանի ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժեր ևս կան, որոնք պայքարելու են պառլամենտի 150 տեղի համար»,- ասաց Մելիքյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ հիմնական պայքարը մաժորիտար տարածքների համար է գնալու, քանի որ ռեսուրսներ և ուժ ունեն հիմնական կուսակցությունները։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։ «Ես ճիշտն ասած սպասում եմ, որ իշխող կուսակցությունը կկարողանա հաղթահարել և մեծամասնություն ունենալ պառլամենտում»,- ասաց վրացագետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում