Մոդելյոր Պյեր Կարդենը հրաժարվել է Վենետիկում 60 հարկանի Palais Lumiere երկնաքեր կառուցելու մտքից: Այս մասին գրում է Dezeen-ը:
Կարդենի ծրագրերի վրա ազդել է հասարակության բացասական արձագանքը: Նախագծի քննադատները հայտարարել են, որ երկնաքերը չի համապատասխանում Վենետիկի լանդշաֆտին: Ընդ որում, նախորդ տարի քաղաքի իշխանությունները հավանության են արժանացրել ծրագիրը:
Նշենք, որ վերոնշյալ նախագիծը մոդելյորը ծրագրում էր իրականացնել իր զարմիկի՝ ճարտարապետ Ռոդրիգո Բազիլիկատիի հետ:









































