Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թյուրքալեզու երկրների ընդհանուր հեռուստատեսությունը կանվանվի International Turkish news channel:
Այդ մասին հայտարարել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը: «Ընդհանուր հեռուստատեսության ստեղծման մասին ընդունվել է քաղաքական որոշում:
Նավթի գնանկումից հետո ղազախական կողմը խնդրել է այդ գործընթացը դադարեցնել որոշ ժամանակով: Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որտեղ է գտնվելու հեռուստատեսությունը:
Դա կարող է լինել Ադրբեջանը, Թուրքիան կամ Ղազախստանը: Հուսով եմ, որ Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը կստանա ՄԱԿ-ին կից դիտորդի կարգավիճակ:
Խորհուրդը երեք տարի փորձում է ստանալ այդ կարգավիճակը: Դժբախտաբար, մի շարք երկրներ դեմ արտահայտվեցին դրան, և մենք չկարողացանք ստանալ այդ կարգավիճակը: Հուսով եմ, որ հարցը լուծում կստանա հոկտեմբերին»,- ասել է նա:







































