Ֆրանսիայում ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն թվիթերյան հաղորդագրությամբ։
«Միայն օգոստոսին ձերբակալվել է 7 մարդ, բոլորը գտնվում են կալանքի տակ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձերբակալվածներից 3-ը ահաբեկչություններ էին ծրագրել երկրում։









































