Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն հայտարարել է, որ «Ռուսաստան-Հայաստան» գազատարի նկատմամբ ահաբեկչությունը շահավետ կլիներ Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու և նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը:
«Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ դա ձեռնտու կլիներ Սաակաշվիլիին: Բարդ չի լինի կռահել, որ ընտրություններից առաջ ապակայունացումը շատ ձեռնտու կլիներ Սաակաշվիլուն ու նրա կուսակցությունը:
Ես չեմ կարող նրանց ուղղակի մեղադրել գազատարի ահաբեկչության նախապատրաստման համար, սակայն նրանց մտքերում կարող էր ծնվել նման նենգ պլան»,- ասել է նա:
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի կանխման և 7 մարդու կալանավորման մասին:






































