«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հրաժարվել է Իտալիայում և Իսպանիայում աշխատելու հնարավորություններից` Անգլիա վերադառնալու համար:
«Իտալիա կամ Իսպանիա տեղափոխվելու տարբերակներ ունեի, որտեղ աշխատել եմ նաև նախկինում: Սակայն Անգլիայի Պրեմիեր լիգան հատուկ առաջնություն է:
Որոշ երկրներում մեծ ակումբները ցանկանում են թուլացնել հակառակորդներին: Անգլիայում ամեն ինչ հակառակն է: Այստեղ ցանկանում են, որ ակումբները մրցունակ լինեն»,- Sport-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:


































