Land Rover-ը քննարկում է Evoque-ի հենքի վրա կաբրիոլետ թողարկելու հնարավորությունը, գրում է autonews.ru-ն: Այս մասին տեղեկատվությունը իր հարցազրույցներից մեկում հաստատել է անգլիական ավտոընկերության գործադիր տնօրեն Ջոն Էդվարսը:
Մոդելի նախատիպը Ժնևում ներկայացվել էր 2012 թվականին: Կաբրիոլետը սերիական Evoque-ից ծանր էր 75 կիլոգրամով: Երկու մեքենաների ուժային ագրեգատներն ու փոխանցման տուփերը նույն են:
Մեքենան ստեղծողները նշում են, որ դրանում հիանալիորեն զուգակցվում են գեղեցկությունն ու ֆունկցիոնալությունը: Նրանց խոսքով՝ սրահում հանգիստ կտեղավորվի 4 հոգի, բավական տարողունակ է նաև բեռնախցիկը:










































