Samsung ընկերությունը 2017թ. կսկսի վերականգնված սմարթֆոնների վաճառքը, որոնք արդեն օգտագործվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին:
Աղբյուրի տեղեկությամբ՝ վերականգնման և հետագա վաճառքի կենթարկվեն միայն այն սմարթֆոնները, որոնք մեկ տարուց ավելի չեն օգտագործվել: Ընկերությունը մտադիր է ամենամյա փոխանակման ծրագրի շրջանակներում հաճախորդներից գնել հին սմարթֆոնները, այնուհետև դրանք ցածր գնով վերավաճառել:
Սակայն ներկայում հայտնի չէ, թե որ երկրներում կգործի վերականգնված սարքերի վաճառքի ծրագիրը, ինչպես նաև՝ թե որքանով կիջեցվի այդպիսի սարթֆոնների գինը: Samsung-ում հայտարարել են, որ չեն մեկնաբանում շշուկները:









































