Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Էքստրասենսի սպանության գործով կարևոր վկային պետք է բերման ենթարկեին Անգլիական այգուց, բայց պարզվեց՝ «Նուբարաշենի» մեկուսարանում է

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը:

Ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը:

«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 50, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին: Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը:

Վկաներից մեկին՝ Արամին, ում ընկերական միջավայրում «Մաքս» են ասում, գործով անցնող կարևոր վկա Աննան դեպքից հետո Անգլիական այգում հանդիպել ու պատմել էր, որ ընկերոջ հետ գնացել էր էքստրասենս Անի Մաջնունյանի տուն ու այնտեղ տեսել է էքստրասենսի արյունաքամվող մարմինը: Այսինքն, խոսակցություն էր գնացել, որ Աննան տեղեկություն ունի կատարված սպանության մասին:

Վկա Արամը նշել է, որ Աննայի հետ վերոհիշյալ խոսակցության ժամանակ իրենց կողքին էր նաև իրենց ծանոթ Գևորգ Մ.-ն, ով այս գործով նույնպես վկա է ու համառորեն դատարան չի ներկայանում:

Նրա վերաբերյալ կայացվել էր բերման ենթարկելու որոշում: Գևորգի բնակության վայրը, պարզվում է, անհայտ է: Պաշտպանական կողմը հուշել էր, որ Գևորգ Մ.-ին հնարավոր է գտնել Երևանի Անգլիական այգում՝ այնտեղի մշտական այցելուներից է:

Ոստիկանությունը հանձնարարություն էր ստացել վկա Գևորգ Մ.-ին բերման ենթարկել… հենց թեկուզ Անգլիական այգուց:

Սակայն դատարանում հրապարակվեց ոստիկանության տեղեկանքը, համաձայն որի՝ ոստիկաններն այցելել էին Անգլիական այգի, հարցում էին կատարել այգում գտնվող քաղաքացիներին, ու նրանց մեջ «Գևորգ Մ.» տվյալներով անձ չէր հայտնաբերվել…

Թվում էր՝ դատարանը բոլոր միջոցները ձեռնարկել էր արդեն այս վկային գտնելու և դատարանում հարցաքննելու համար:

Մեղադրող դատախազ Կ. Սավթալյանը նույնիսկ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները:

Սակայն ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը դատարանին զարմացրեց նոր հայտարարությամբ:

Փաստաբանը հետաքրքրվել ու պարզել էր, որ այս գործով պաշտպանական կողմի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող վկա Գևորգ Մ.-ն ոչ թե Անգլիական կամ որևէ այլ մայրաքաղաքային այգում է, այլ գտնվում է… քննչական մեկուսարանում՝ «Նուբարաշենում»: Պաշտպանը նույնիսկ խցի համարը նշեց:

Նախագահողն ընդմիջեց նիստը՝ տեղեկությունը ստուգելու համար:

Ընդմիջումից հետո նախագահողը հայտարարեց, որ փաստաբանի հայտնած տեղեկությունը ստույգ է, նշված վկան մեկ այլ գործով անազատության մեջ է, գտնվում է «Նուբարաշենում»:

Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը գրավոր դիմի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան դատավորին՝ Գևորգ Մ.-ին այս գործով Աջափնյակի դատարան ներկայացնելու և հարցաքննելու թույլտվության հարցով:

Որպես սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի իրավահաջորդ՝ դատարանում արդեն հանդես է գալիս Անիի տարեց մայրը, ով հենակով դժվարությամբ է տեղաշարժվում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանն է:

Դատական այս նիստին ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը բավական գունատ էր ու այնքան անտրամադիր, որ համարյա իր իսկական տարիքին էր երևում: Դաստակը վիրակապված էր: Տեսքը՝ անփույթ: Նա ոչ մի հայտարարություն չարեց, միայն ցրված հայացքով նայում էր դահլիճին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում