Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանը պետք է ամբողջովին մաքրվի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից:
«Մենք ահաբեկչական կազմակերպությունների հետ կպայքարենք մինչև վերջ: Մեր սահմանը պետք է ամբողջովին մաքրվի ԴԱԻՇ-ից»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում «Ինջիրլիքի» ավիաբազայից օգտվում է ոչ միայն ԱՄՆ-ը, այլև մյուս երկրները: Ուստի նա չի բացառել, որ Ռուսաստանը նույնպես կօգտվի այդ բազայից:










































