Կանայք ավելի քիչ են հակված բարեգործությանը, պնդում են Չիկագոյի ու Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, գրում է The Times of India-ն:
Նրանք հատուկ ուսումնասիրել են մարդկանց մոտ մոտիվացիայի ուժն այն հարցում, թե որքանով են նրանք ենթարկվել հասարակական ճնշման ու ինչպես են վերաբերվել ալտրուիզմին:
Հետազոտության ընթացքում գիտնականները շրջել են թաղամասերով՝ գումար հավաքելու տեղի մանկական հիվանդանոցի ու շրջակա միջավայրի պահպանության համար:
Կանանց մոտ 3 տոկոսը նվիրատվություններ են կատարել, երբ գիտնականների այցի մասին նախապես տեղյակ չեն եղել: Երբ նրանց հնարավորություն է տրվել խուսափել այցից, ապա նվիրատվություններ կատարելուց խուսափել են հիմնականում կանայք: Տղամարդկանց շրջանում ցուցանիշը շատ քիչ է նվազել, սակայն կանանց մոտ այն նվազել է մոտ 50 տոկոսով՝ համեմատած նախորդ արդյունքի հետ:
Ընդ որում՝ կանանց նվիրատվությունները եղել են չափազանց համեստ:










































