Թուրքիայի Հաթայ քաղաքում այսօր ցույցեր են անցկացվում ի նշան բողոքի Թաքսիմ հրապարակում 20-ամյա երիտասարդի մահվան դեմ, հաղորդում է CNN Turk-ը:
Հաղորդագրության համաձայն` ծնունդով Հաթայից Ալի Իսմայիլ Քորքմազը ծանր վնասվածքներ էր ստացել ցույցերի ընթացքում և հուլիսի 11-ին հիվանդանոցում մահացել:
Նախնական տվյալներով` ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով ծանր վիրավորվել է մեկ ցուցարար, երեք ոստիկաններ թեթև վնասվածքներ են ստացել:









































