Թուրքական Haber7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան Գերմանիայից պահանջում է արտահանձնել 62 գործարարի, որոնք մեղադրվում են Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապված լինելու համար: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու համար:
Գործարարները մեղադրվում են Գյուլենի շարժումը ֆինանսավորելու համար:
Ավելի վաղ ստամբուլյան դատարանը վճռել է հեռակա կարգով կալանքի տակ առնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին:







































