ԱՄՆ Իլինոյս նահանգի Պոնտիակ քաղաքում հատուկ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատության անվտանգության 6 աշխատակիցներ տուժել են. նրանց վրա հարձակվել են 5 կալանավորներ: Այս մասին հայտնում է Chicago Tribune թերթը:
Պարբերականի տեղեկությամբ՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Բանտի անվտանգության աշխատակիցներին ցուցաբերվել է բուժօգնություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ հայտնել է նահանգի ուղղիչ հաստատությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Նիկոլ Ուիլսոնը:
Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Պոնտիակի բանտում պահվում են միայն տղամարդիկ:










































