Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին եգիպտական El Ahram թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությունը, թե անհրաժեշտ է զարգացնել Եգիպտոսի հետ հարաբերությունները՝ ալ-Սիսին հայտարարել է, որ եգիպտացիների ու թուրքերի միջև չպետք է լինի թշնամանք:
Ալ-Սիսին հայտարարել է, որ իրենք Թուրքիայի դեմ հայտարարություններ չեն արել և միայն պատասխանել են Եգիպտոսի վերաբերյալ թուրք պաշտոնյաների արած հայտարարություններին:












































