Բանգկոկի ոստիկանությունը կազմավորել է հատուկ ջոկատ, որը նպատակաուղղված կպայքարի ճանապարհային երթևեկության՝ ղեկին Pokemon Go խաղացող մասնակիցների դեմ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Բանգկոկի ոստիկանապետի պաշտոնակատար Սանիթ Մահաթհավորնի տեղեկացմամբ՝ օրական Բանգկոկի վթարայնության առումով 10 առավել վտանգավոր ճանապարհներին կհսկի ճանապարհային ոստիկանության 50 աշխատակից: «Նրանք բոլորy տեսախցիկներով հեռախոսներ ունեն՝ իրավախախտումն արձանագրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- ասել է Մահաթհավորնը: Նրա խոսքով՝ հետիոտներին, որոնք պոկեմոններ կբռնեն և այդպիսով կխանգարեն ճանապարհային երթևեկությանը, ևս պատասխանատվության կենթարկեն:
Տեղի օրենսդրության համաձայն՝ Թաիլանդում երթևեկության ընթացքում հեռախոս օգտագործելու համար տուգանքը 400-1000 բատ է (11,7-29,4 դոլար): Բանգկոկի ոստիկանության տվյալներով՝ օգոստոսի 10-20-ը ավելի քան 240 ավտովարորդ է տուգանվել վարելիս բջջային հեռախոս օգտագործելու համար: Նրանց մեծ մասն այդ պահին Pokemon Go է խաղացել:









































