Tuesday, 23 06 2026
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բրայզայի բացահայտումները՝ ջուրն ինչի՞ ջրաղացին է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, հետագայում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հանդես է եկել արցախյան խնդրում բանակցային գործընթացների վերաբերյալ որոշակի մանրամասների հրապարակմամբ, որոնցում ձևավորում է բավականին հետաքրքրական կորագիծ՝ մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Ըստ Բրայզայի, որը՝ որպես համանախագահ, պետք է քաջատեղյակ լինի իրադարձություններից, մադրիդյան սկզբունքները ենթադրել են Ադրբեջանին 7 շրջանի վերադարձ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ հետագայում կարգավիճակը վերջնականապես հստակեցնելու հեռանկարով, և միջանցք Հայաստանի հետ: Միաժամանակ նաև խաղաղապահներ, որոնք պետք է ապահովեին ԼՂ բնակչության անվտանգությունը՝ ըստ Բրայզայի:

Ինչպես հայտնի է, մադրիդյան կոչված սկզբունքները ընդունվել են 2007 թվականի նոյեմբերին: Հայաստանն այդ ժամանակ հավանություն տվեց դրանց՝ որպես բանակցության հիմք: Բրայզան ասում է, որ 2009 թվականին Սերժ Սարգսյանը «հրաժարվեց» 7 շրջանից և համաձայն էր 5-ի վերադարձի, ինչն էլ, ըստ նրա, դարձավ մինչև բոլորովին վերջերս բանակցային գործընթացում դիմակայության առարկա: Հունիսի 20-ին, ըստ Բրայզայի, Պուտինը Սանկտ Պետերբուրգի հանդիպմանն առաջարկել է փուլային տարբերակ՝ երկու շրջան, որի վերաբերյալ Սարգսյանն ու Ալիևը եկել են նախնական համաձայնության, բայց Հայաստանում իրավիճակը փոխվել է հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումով:

Թե որքանով է Բրայզայի հրապարակած բանակցային «կորը» կամ գուցե «զիգզագը» համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Անկասկած է, որ Բրայզան առնվազն ինչ-որ ժամանակահատվածում բավականին մոտիկից, ի պաշտոնե տիրապետել է կարևոր և հանգամանալից տեղեկատվության, այսպես ասած, ոչ միայն առաջին ձեռքից, այլև ուղղակի որպես մասնակից:

Ներկայումս Բրայզան չունի այդ կարգավիճակը, հետևաբար այլ տեղեկատվության հույսին է: Ըստ այդմ՝ անկասկած է, որ տեսականում նրա իրազեկության հարցում առկա է վստահելիության գործակցի զգալի նվազում: Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ Բրայզան շոշափում է զարգացումներ, որոնք այս կամ այն կերպ հրապարակվել են նաև այլ հեղինակների մեկնաբանությունների, գնահատականների կամ կանխատեսումների տեսքով՝ ամեն մեկը հղում անելով իր աղբյուրներին:

Այստեղ արդեն երևի թե ոչ այնքան դետալային ճշգրտությունն է դառնում էական, այլ հանգամանքը, որ ակնհայտ է դառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորում կոչված գործընթացը փակուղայնությունն ի սկզբանե՝ ըստ տրամաբանության: Նման իրավիճակում տարատեսակ արտահոսքերը ստեղծում են երկու «ծայրահեղության» հիմքեր՝ գործընթացը դնելով կարևոր ճամփաբաժանի առաջ: Նման արտահոսքերը բացահայտելով փակուղայնությունը կամ կհասցնեն հասարակության և հասարակական-քաղաքական խմբերի գիտակցությանն այն, որ պետք է դադարել փնտրել այդ բանակցություններում որևէ շահ, այլ պետք է փնտրել դրանց փակուղային տրամաբանությունից դուրս գալու և նոր իրականություն ձևավորելու հնարավորություններ, ելքեր կամ այդ արտահոսքերը, հղումները ըստ էության ունենում են խառնակչային նշանակություն, հանրություններին և տարբեր սուբյեկտների գցում են տարբեր վարկածների լուրջ բանավեճերի ծուղակ և խճճելով իրավիճակը էլ ավելի են խորացնում փակուղին, որը այլ բան չէ, քան պղտոր ջուր, որտեղ ամեն մեկը որսում է իր ձուկը, բայց հասարակությունների ճակատագրերի հաշվին:

Դժբախտաբար հրապարակվող տարբեր արտահոսքերը, տարբեր նկատառումներով կատարվող բացահայտումները, թեկուզ տարբեր դիտավորությամբ պայմանավորված ոչ լիարժեք հավաստի «բացահայտումները», առայժմ բացի խառնակչային էֆեկտից, չեն ունենում այլ նշանակություն: Այսինքն՝ կարևոր ճամփաբաժանում առկա իրավիճակը ուղղում են դեպի խճճված շարունակություն, այսինքն՝ դեպի փակուղի տանող ճանապարհ: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահից գործընթացը կրկին կանգնելու է ռազմական բախման անխուսափելիության առաջ: Մինչդեռ, եթե կարճաժամկետ առումով խնդիրը ներկայիս հրադադարը հնարավորինս երկար պահպանելն է, ապա երկարաժամկետ տեսանկյունից նպատակը պետք է լինի այդ հրադադարի պահպանումը գործընթացի որակական տրանսֆորմացիայի համար օգտագործելը, որպեսզի հրադադարից դիտվի այլ ելք, քան պատերազմը: Գոնե պատերազմին զուգահեռ լինի այլընտրանքային ելք:

Ներկայումս դա չկա, ներկայումս տեսանելի ելքը, որի ուղղությամբ կատարվում են կամա թե ակամա «աշխատանքները», ուր տանում է ճանապարհը, պատերազմն է: Իսկ եթե գործընթացը այդ ճանապարհին է, եթե հասարակությունները, պետությունները այդ ճանապարհին են, ապա այն վաղ թե ուշ կլինի՝ որևէ ձևով, անկախ նույնիսկ կողմերի ցանկությունից: Խնդիրը այն չէ, որ խաղաղության համար պետք է պատրաստվել պատերազմի: Ինքնին դա մեխանիզմ չէ: Դա բանաձև է, որը նախ պետք է ենթադրի խաղաղության տեսլականի ձևակերպում:

Ահա սա է, որ ղարաբաղյան խնդրում լիովին բացակայում է ներգրավված բոլոր կողմերի մոտ՝ բոլոր կողմերի մոտ բացարձակապես: Խաղաղության մասին խոսելը, խաղաղությունը նպատակ հռչակելը դեռևս բավարար չէ դրան հասնելու համար: Նախ պետք է ձևակերպվի խաղաղությունը որպես տեսլական: Առայժմ ձևակերպված են միայն պատերազմի տեսլականները, որոնք ենթագիտակցորեն կլանում են ժամանակավոր խաղաղությունը:

Դրան նպաստում է հենց այն, որ բանակցային բովանդակության վայրիվերումների մասին տեղեկատվությունը առաջ է բերում ոչ թե բովանդակային դիսկուրս խնդրի մոտեցումներում փիլիսոփայության, խորքային տրամաբանության փոփոխության շուրջ, այլ փոխադարձ մեղադրանքների, ծախել-չծախելու, հերոսի և դավաճանի դիսկուրս, որը միայն ու միայն մեծացնում է մանիպուլյացիայի դաշտն ու խճճում ամեն ինչ՝ ձևավորելով միայն հանրային խուճապ և վախ: Իսկ խուճապն ու վախը խաղաղության պատվիրատու չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում