Հյուսիսկորեացի զինվորականները սպառնում են կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերին՝ ամերիկա-հարավկորեական Ulji Freedom Guardian համատեղ զորավարժությունների ընթացքում Փխենյանի նկատմամբ ագրեսիայի նշանների դեպքում։
Զորավարժություններն անցկացվում են օգոստոսի 22-ից մինչև սեպտեբերի սկիզբը։ Նշվում է, որ դրանց նպատակն է Հյուսիսային Կորեային ուղղված անսպասելի հարվածի և դրա տարածքի զավթման մշակումը։
«Միջուկային մոլեռանդները պետք է հասկանան, որ եթե լինեն մեր ինքնիշխանության տակ գտնվող հողի, ծովային կամ օդային տարածքի նկատմամբ ոտնձգության թեկուզ փոքրագույն ագրեսիայի նշաններ, մեր միջուկային կանխարգելիչ հարվածը մոխրի կվերածի սադրիչների բերդը»,- նշվում է հայտարարությունում։
Հյուսիսկորեական բանակի գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի բանակը պատրաստ է դրան։
«Իրավիճակը Կորեական թերակղզում այնքան լարված է, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել»,- ասել է նա:












































