Կանադական Tragically Hip խմբի առաջնորդ Գորդ Դաունին, որը գլխուղեղի քաղցկեղով հիվանդ է, հրաժեշտի համերգի ընթացքում վերջին անգամ բեմ է դուրս եկել, հայտնում է BBC-ն:
Օնտարիո նահանգի Քինգստոն քաղաքում տեղի ունեցած եզրափակիչ համերգը շաբաթ օրը ցուցադրվել է ողջ երկրով, որին ներկա է եղել նաև երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Globe and Mail պարբերականը գրել է, որ խմբի Man Machine Poem անունը կրող հրաժեշտի տուրը ամբողջ երկրում միաժամանակ վշտի և տոնի հետք է թողել: Իսկ երկրի վարչապետը Twitter-ում գրել է, որ Tragically Hip-ի երաժշտությունը ընդմիշտ կմնա իրենց սրտերում և երգացանկում:
Համերգը հեռարձակվել է կանադական հեռուստատեսությամբ և ցուցադրվել է հարյուրավոր մեծ էկրաններով բաց օդում և ողջ երկրի բարերում:
«Դա այնքան կանադական խումբ է, որ երկրի ամեն նոր քաղաքացի անձնագրի հետ պետք է ստանա Tragically Hip-ի երգերի սկավառակ»,- ասել է ռադիոհաղորդավար Ալան Քրոսը:







































