Ոստիկանությունը դադարեցրել է Պրահայի Ստարոմեստի հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիան՝ ուղղված մուսուլմանական երկրներից փախստականների ընդունմանը, հայտնում է TASS-ը:
«Այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ ակցիան կարող էր խուճապ առաջացնել ինչպես պրահացիների, այնպես էլ մայրաքաղաաքի հյուրերի շրջանում»,- տեղեկացրել է չեխական ռադիոն:
«Ակցիայի կազմակերպիչներըփորձել են նմանակել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հարձակում Չեխիայի վրա: Իրենց ներկայացման համար, որը վախեցրել է շատ անցորդների, նրանք ընտրել են Ստարոմեստի հրապարակը»
Բողոքի ակցիայի գլխավոր կազմակերպիչը «Չեխիայում իսլամ չենք ուզում» հասարակական նախաձեռնության առաջնորդ Մարտին Կոնվիչկան էր: Նա ուղտով մտել է հրապարակ՝ կողմնակիցներով լցված ամենագնացների ուղեկցությամբ: Նրանք հագած են եղել ԴԱԻՇ-ի զինյալների հագուստներ և «Ալլահ Աքբար» գոռալով մարտական զենքերի մակետներից կրակել են դատարկ փամփուշտներով:
Ոստիկանությունը խառնվել է այն բանից հետո, երբ հակաիսլամիստները ցանկացել են կազմակերպել պատանդների ցուցադրական մահապատիժ:











































