Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Ւբրահիմովիչը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է ընթացիկ մրցաշրջանում դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն:
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն: Իհարկե, դրա համար պետք է քրտնաջան աշխատել և հաղթանակներ տոնել:
Առաջին 2 տուրերից հետո մենք 2 հաղթանակ ունենք, ինչը շատ կարևոր է մեզ համար: Կարևոր չէ, թե ով է գոլի հեղինակ դառնում, կարևոր է այն հաղթանակը, որը տոնում է թիմը», – ասել է Իբրահիմովիչը:
Նշենք, որ Զլատան Իբրահիմովիչի ակտիվում Պրեմիեր լիգայի առաջին 2 տուրերից հետո կա 3 խփած գնդակ:









































