«Հըզբոլլահ» լիբանանյան շարժման գրոհայինները պետք է լքեն Սիրիայի տարածքը: Ինչպես հաղորդում է Haber7-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպմանը:
Դավութօղլուի խոսքերով` արտաքին ուժերը, այդ թվում՝ «Հըզբոլլահ» -ի գրոհայինները Սիրիայի վարչակարգի կողմից են կռվում:
«Հենց «Հըզբոլլահ»-ի գրոհայիններն են սպանդ կազմակերպել սիրիական Քուսեյր մարզում: Ակնհայտ է, որ սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման համար առաջին հերթին արտասահմանյան ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն Սիրիան»,- ասել է նախարարը:









































