Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը խոսել է ազգային հավաքականում իր խաղընկեր Պոլ Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները հիասթափվելու պատճառ չեն ունենա: Պոգբան հրաշալի ֆուտբոլիստ է և մեծ հաջողությունների կհասնի Անգլիայում:
Ես գիտեմ, որ Պոգբան ցանկանում էր հանդես գալ Պրեմիեր լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իդեալական ակումբ է նրա համար, իսկ Մոուրինյոյի գլխավորությամբ նա միայն բարձունքներ կնվաճի», – ասել է Գրիզմանը:






































