Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հրապարակել է բոլոր ժամանակների իր խորհրդանշական հավաքականի կազմը:
Ռոնալդոյի կազմած հավաքականում տեղ են գտել ներկայումս մեծ ֆուտբոլից չհեռացած 3 ֆուտբոլիստներ՝ Բուֆֆոնը, Պիռլոն և Մեսսին:
Ռոնալդոյի խորհրդանշական հավաքականի կազմը՝ Բուֆֆոն, Կաֆու, Մալդինի, Կանավարո, Ռ. Կառլոս, Զիդան, Պիռլո, Մարադոնա, Մեսսի, Պելե և Ռոնալդո:









































