Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ մեծ կարևորություն է տալիս Իսպանիայի առաջնությանը:
«Լա Լիգան շատ ու շատ կարևոր է «Ռեալ»-ի համար: Բացի Իսպանիայի չեմպիոնությունը պայքարելու ենք ևս մեկ անչափ կարևոր տիտղոսի համար` Չեմպիոնների լիգայի գավաթի: Բայց կրկնեմ, որ առաջնությունը նույնպես շատ կարևոր է:
«Ատլետիկո»-ն կփորձի հավասարվել «Ռեալ»-ին և «Բարսելոնա»-ին ու կպայքարի բոլոր տիտղոսների համար»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:







































