«Բարսելոնա»-ի տեխնիկական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հայտարարել է, որ դարպասապահ Կլաուդիո Բրավոն շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
««Մանչեսթեր Սիթի»-ի հետ սկզբունքային համաձայնության ենք հասել Կլաուդիո Բրավոյի հարցում: Գործարքը կիրականացնենք առաջիկա շաբաթվա ընթացքում»,- «կապտանռնագույններ»-ի Twitter-ի պաշտոնական էջը մեջբերում է Ֆերնանդեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն`«Բարսելոնա»-ն մտադիր է գնել «Այաքս»-ի դարպասապահ Յասպեր Սիլեսենի տրանսֆերը:










































