Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ մեծ նվաճումների է հասել: Արագավազորդը նշել է, որ մեծագույն մարզիկ է:
«Ես մեծագույն մարզիկ եմ: Երջանիկ եմ և հպարտ: Երազանքս իրականություն դարձավ:
Շատ մեծ ճնշում էի զգում: Այժմ հանգիստ եմ և թեթևություն եմ զգում: Անգամ կարող եմ ինձ թույլ տալ քնել ուշ երեկոյան»,- ասել է Բոլտը:









































