Չինաստանը սկսել է կառուցել իր առաջին արտասահմանյան ռազմաբազան: Այն տեղակայված է արևելաաֆրիկյան Ջիբութի պետության տարածքում՝ տեղեկացնում է Fox News-ը:
Աֆրիկայում ԱՄՆ ամենամեծ բազայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող օբյեկտի կառուցումը սկսվել է այս տարվա փետրվարին: Ներկա պահին զինվորական ստորաբաժանումների հսկողության ներքո ընթանում է ռազմաբազայի շինարարությունը՝ բեռնարկղերի նավահանգստով: Բազայի տարածքը կազմում է 36 հեկտար: Ենթադրվում է, որ բազան կունենա նաև զինապահեստներ, նավերի և ուղղաթիռների սպասարկման կետեր:
Բացի դրանից, բազայում ենթադրվում է նաև չինական ծովային հետևակի և հատուկ ուժերի ոչ մեծ կոնտինգենտի ներկայություն:
Նշվում է, որ արտասահմանում Չինաստանի առաջին ռազմաբազայի ստեղծումը վկայությունն է այն բանի, որ երկիրը հրաժարվում է մայրցամաքային մեկուսացումից և հավակնում է գլոբալ ծովային տերության կարգավիճակի:







































