ԱՄՆ Պետդեպարտամենտը չի կարող վերջնաժամկետ նշել, թե երբ կընդլայնվի, այսպես կոչված, «Մագնիտսկու ցուցակը»: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
«Ես այդ կապակցությամբ կոնկրետ ժամկետներ չունեմ: Եվ ես չեմ կարծում, որ երբևէ կունենանք»,- ասել է նա:
Հինգշաբթի օրը Փսաքին հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը»: «Մենք դրան անուններ կհավելենք»,- նրա խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:








































