Հուլիսի 12-ին Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա) անծանոթը հրաձգություն է իրականացրել: Միջադեպի հետևանքով զոհվել է 2 կին: Մեկ տղամարդ էլ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հանցագործը թաքնվել է խոշոր առևտրային կենտրոնի մոտ գտնվող տներից մեկում: Ոստիկանությանը հաջողվել է ձերաբակալել հրաձգության իրականացման մեջ կասկածվողին:
Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ նա գործել է առանց հանցակիցների: Ներկայում քննիչները պարզում են կատարված հանցագործության դրդապատճառները:











































